Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+34

Միշելն ու Ալիևը քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2024, 21:09
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը
Միշելն ու Ալիևը քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։   

«Անցյալ շաբաթ Բուդապեշտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի փոխանակումից հետո մենք քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վիճակը: ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել բոլոր ջանքերին կայուն, խաղաղ և բարգավաճ Կովկասի համար», – գրել է Միշելն X–ի իր միկրոբլոգում Ալիևի հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Բաքվում այսօր մեկնարկած ՄԱԿ-ի COP-29 գագաթնաժողովի շրջանակում։