Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

21.10.2020, 18:03
Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
 Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ, ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուի քարտուղար Աննա Նաղդալյանը, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Մոսկվայում հոկտեմբերի 20–ին և 21–ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են անհապաղ հարցեր, որոնք կապված են ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ։–0–


Հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ...

Опубликовано Anna A. Naghdalyan Среда, 21 октября 2020 г.