Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Օնիկ Գասպարյանն արձագանքել է Փաշինյանին. «Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից չէր կարելի սպասել»

14.04.2021, 19:03
ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ով հերքել է Գասպարյանի հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները պատերազմի արդեն 4–րդ օրը
 Օնիկ Գասպարյանն արձագանքել է Փաշինյանին. «Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից չէր կարելի սպասել»
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ով հերքել է Գասպարյանի հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները պատերազմի արդեն 4–րդ օրը։

Փաշինյանի հայտարարությունը

Փաշինյանն այսօր ԱԺ–ում անդրադարձել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի արված հայտարարությանը, երբ վերջինս հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը ներկայացրել է կորուստները և ԶՈՒ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։

«Ոզում եմ այս ամբիոնից պատախանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի, չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ։ Ընդհակառակը՝ սեպտեմբերի 30-ի անվտանգության խորհրդի նիստին ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում են իր առաջ դրված խնդիրը և մինչև վերջ կկատարեն», – ասել է Փաշինյանը։

Գասպարյանի արձագանքը

Օնիկ Գասպարյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը armlur.am–ին տված հարցազրույցում։

«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը», – ասել է ԳՇ նախկին պետը։–0–