Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՊԲ. Արցախում Ադրբեջանը որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը

04.08.2022, 11:05
ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան
ՊԲ. Արցախում Ադրբեջանը որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հաղորդում է Արցախի ՊԲ-ն։

«ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը' ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:-0-