Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+14

ՊԲ. ադրբեջանցի զինծառայողներն անկանոն կրակ են բացել Արցախի Կարմիր Շուկայի ուղղությամբ, հրդեհվել է մանկապարտեզի մոտ կայանված մեքենա

10.01.2022, 15:57
Ադրբեջանցի զինծառայողներն անկանոն կրակ են բացել Արցախի Կարմիր Շուկայի ուղղությամբ, հրդեհվել է մանկապարտեզի մոտ կայանված մեքենա
ՊԲ. ադրբեջանցի զինծառայողներն անկանոն կրակ են բացել Արցախի Կարմիր Շուկայի ուղղությամբ, հրդեհվել է մանկապարտեզի մոտ կայանված մեքենա

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է Արցախի ՊԲ–ն:

«Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:–0–