Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՊԲ–ն զգուշացնում է. առաջնագծի որոշ ուղղություններում Ադրբեջանի ԶՈւ–ն ստեղծում է ահաբեկչական խմբավորումների բազաներ

28.10.2020, 20:57

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ առաջնագծի որոշ ուղղություններում Ադրբեջանի ԶՈւ–ն ստեղծում է ահաբեկչական խմբավորումների բազաներ։

«Ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–