Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՊԲ. թշնամին արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել է հարձակման փորձ

05.11.2020, 14:01
Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո
ՊԲ. թշնամին արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել է հարձակման փորձ
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 խփված զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել:

«Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-