Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՊՆ. Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել ապրիլի 23–ին հայ–ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայողին

26.05.2022, 14:20
Զինծառայողի հետ կապը կորել է ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին
ՊՆ. Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել ապրիլի 23–ին հայ–ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայողին

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը:

Այս մասիյ հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ զինծառայողի հետ կապը կորել է ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում։–0–