ՊՆ. Հայաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը
13.04.2023,
13:21
Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն ապրիլի 10–ին հայտնել էր, որ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնում են։
Հաղորդվում էր, որ սահմանափակ տեսանելիության և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող է մոլորվել։
Նշենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարել էր, որ ադրբեջանցի զինվորները փախուստի են դիմել իրենց դիրքերից մյուս համածառայակիցների կողմից ճնշումների ենթարկվելու պատճառով, և ամենևին էլ փաստ չէ, որ զինծառայողը (առաջին ադրբեջանցի զինծառայողը, որը հայտնաբերվել էր ապրիլի 10–ին, խմբգր.) ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։
«Ըստ մեր ունեցած տվյալների, երկրորդ զինվորը, որը փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած, սահմանամերձ գյուղում, ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ», – ասել էր Փաշինյանը։–0–