Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՊՆ. այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են

30.10.2020, 12:17
ՊՆ. այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են
ՊՆ. այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են։

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ,դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել։

Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:–0–