Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՊՆ․ հայկական կողմը 4 զոհ ունի Ներքին Հանդում ադրբեջանական կրակի հետևանքով, վիրավորի վիճակը միջին ծանրության է

13.02.2024, 12:34
Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ
ՊՆ․ հայկական կողմը 4 զոհ ունի Ներքին Հանդում ադրբեջանական կրակի հետևանքով, վիրավորի վիճակը միջին ծանրության է

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում), հաղորդում է ՀՀ ՊՆ: 

Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ: 

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։-0-