ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների անունները
11.04.2023,
23:29
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները:
Ինչպես հայտնում է գերատեսչությունը, ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝
Նշենք, որ այսօր ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:-0-

- Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
- Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
- Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
- Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.):