ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 16 զինծառայողների անունները
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՊԲ-ն ներկայացրել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները:
Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ.
Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ.
Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ.
Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ.
Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ.
Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.
Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ.
Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ.
Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ.
Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ.
Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ.
Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ.
Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ.
Օհանյան Դավիթ Էդվարդի, ծնվ. 2000թ.
Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ.
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ, ոչնչացվել է 30 տանկ, 3 ուղղաթիռ, մոտ 20 ԱԹՍ։ Հայկական կողմը հայտարարել է 16 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին։ Ադրբեջանական ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–