Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Պն–ն մեկնաբանել է Սյունիքի մարզի Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության ապահովման հետ կապված իրավիճակը

12.02.2021, 00:05
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վերջերս արված հայտարարությունից հետո իրարանցում էր առաջացել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ նոր, գաղտնի փաստաթղթի հնարավոր ստորագրման կապակցությամբ
Պն–ն մեկնաբանել է Սյունիքի մարզի Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության ապահովման հետ կապված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Սյունիքի մարզի Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության ապահովման հետ կապված իրավիճակը։

«Ի պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հարցումների` հարկ ենք համարում հիշեցնել, որ դեռևս 2020թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր.

«1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։

2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն  անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ 

3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:

ՊՆ–ից նշել են, որ վերոնշյալ համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահ ծառայությունները: 

Գերատեսչությունից ավելացրել են, որ ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վերջերս արված հայտարարությունից հետո իրարանցում էր առաջացել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ նոր, գաղտնի փաստաթղթի հնարավոր ստորագրման կապակցությամբ։ Նա նշել է, որ Կապան այցելելուց հետո իմացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հուշագրի ստորագրման մասին, որը կարգավորում է երթևեկությունը Գորիս–Կապան ճանապարհով։

Նախօրեին ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ տեղյակ չէ որևէ փաստաթղթի մասին առանց ռուսական միջնորդության։ Նա նաև հայտարարել է, որ բացի հայտարարություններից և ներկայացված փաստաթղթերից կա ևս մեկ պայմանավորվածություն Գորիս–Դավիթ Բեկ հատվածի մասով, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճահարույց հատվածներով։ Նա նաև նշել է, որ մտադիր չէ քննարկել այդ հարցը խորհրդարանում, քանի որ շատ ասպեկտներ «պետական գաղտնիք են», սակայն պատրաստակամություն է հայտնել կիսվել տեղեկատվությամբ պատգամավորների հետ փակ նիստի շրջանակում։–0–