ՊՆ–ն ներկայացնում է իրադրությունը սահմանին` հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
29.06.2022,
11:07
ՊՆ–ն ներկայացնում է իրադրությունը սահմանին` հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–