Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին․ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

29.10.2024, 13:23
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ընթացքը
Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին․ քննարկվել են  պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ընթացքը: 

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: