Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Պապիկյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է համագործակցության ընդլյանման հնարավորությունները

18.10.2022, 15:59
Քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր
Պապիկյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է համագործակցության ընդլյանման հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանն իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել Հայաստան։–0–