Рейтинг@Mail.ru
USD
377.44
EUR
436.25
RUB
4.7633
GEL
138.23
2026 թ. մարտի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Փաշինյան–Ալիև հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով

29.03.2019, 17:06
Այս րոպեներին Վիեննայում ընթացող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով։
Փաշինյան–Ալիև հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./ԱՌԿԱ/. Այս րոպեներին Վիեննայում ընթացող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով։

«Հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ», – տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Երկու երկրների ղեկավարների` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները մեկնարկել են ընդլայնված կազմով, ավելի ուշ կայացավ Փաշինյան–Ալիև առանձնազրույցը, որը տևեց շուրջ 2 ժամ։

Դրանից առաջ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում և Դավոսում։–0–