Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Փաշինյան․ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում

23.02.2024, 13:20
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում
Փաշինյան․ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24–ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե, արդյոք, Հայաստանը պատրաստվում է դադարեցնել անդամակցությունը ՀԱՊԿ–ում և քննարկվում է, արդյոք, 102–րդ ռազմաբազայի դուրս բերումը։

«Գիտեք, ըստ էության, ՀԱՊԿ–ի արձագանքը, մեր կարծիքով, չի համապատասխանել իրականությանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես, 2021, 2022թթ․–ին։ Ակնհայտ է, որ դա չէր կարող աննկատ մնալ Հայաստանի կողմից։ Այսօր գործնականում մենք, փաստորեն, սառեցրել ենք մեր մասնակցությւնն այդ կազմակերպությունում։ Ի՞նչ կլինի վաղը։ Տեսնենք», – ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է բազային, ապա վարչապետի խոսքով, այն գտնվում է Հայաստանում ոչ ՀԱՊԿ–ի շրջանակում։

«Իրականում դա այլ պայմանագրի առարկա է։ Այս պահին մենք դրա մասին չենք խոսում», – ասել է Փաշինյանը։–0–