Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Փաշինյան. Հայաստանը շահագրգռված է ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները և պատրաստ է գնալ որոշումների

31.10.2022, 16:10
Փաշինյանը նաև հայտարարեց, որ հաղորդակցությունները Հայաստանի տարածքում պետք է գտնվեն Երևանի ամբողջական վերահսկողության տակ
Փաշինյան. Հայաստանը շահագրգռված է ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները և պատրաստ է գնալ որոշումների
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պետք է ինչ–որ ժամանակ ավարտել ղարաբաղյան հակամարտությունը, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Գիտեմ այդ հարցի շուրջ ՀՀ վարչապետի կամքը», – ասաց Պուտինը։

Նրա խոսքով, ամենագլխավորը Ղարաբաղում խաղաղության և կայունության, տրանսպորտային ենթակառուցվածքի ապաշրջափակման ապահովումն է։

Փաշինյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը շահագրգռված է ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները և պատրաստ է ցանկացած պահի գնալ որոշումների։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ հաղորդակցությունները Հայաստանի տարածքում պետք է գտնվեն Երևանի ամբողջական վերահսկողության տակ։–0–