Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Փաշինյան. ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի

14.09.2022, 22:37
Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանն այսօր ունի անվտանգային ու գոյաբանական պրոբլեմ
Փաշինյան. ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանն այսօր ունի անվտանգային ու գոյաբանական պրոբլեմ, այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը> Նա նշեց, որ պետք է ստորագրվի փաստաթուղթ, որը երաշխավոր կլինի։

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ–ն 29 հզր 800 քմ կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես հստակ ասում եմ, այն որոշումը, որն ապահովելու է սա, ես հստակ ասում եմ՝ ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի ինձ հետ հետո, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ։-0-