Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումն անամպ չի անցել. ԶԼՄ

15.05.2019, 11:41
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումն անամպ չի անցել:
Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումն անամպ չի անցել. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումն անամպ չի անցել, գրում է «Հրապարակը»` հղում անելով կառավարության աղբյուրներին։ 

«Ամերիկացիներին նյարդայնացրել են վարչապետի վերջին երկու հակաամերիկյան հայտարարությունները և մշտական դժգոհությունը ֆինանսական աջակցություն չցուցաբերելուց: Իր հերթին Փաշինյանն էլ պնդել է, որ կարող էին ավելի մեծ օգնություն ցուցաբերել։ Իրավիճակը շտկելու նպատակով կառավարությունում որոշել են մի շարք տարբեր կալիբրի չինովնիկների ուղարկել Վաշինգտոն: Չնայած ԱԳՆ-ն հրաժարվում է նախապես հայտարարել, բայց, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս ԱՄՆ կմեկնի Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակություն կմեկնի նաև ՊՆ-ից և տնտեսական բլոկի պատասխանատուներից», – գրում են հոդվածի հեղինակները։ 

«Բացի այդ, ողջ պետական ապարատը լծվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ նախապատրաստելուն, փորձում են հանդիպումներ կազմակերպել ԱՄՆ ԱԽ քարտուղարի, ԿՀԳ և ԴՀԲ (ФБР, ЦРУ) ղեկավարների հետ»,-գրում է թերթը:–0–