Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ

06.07.2023, 12:42
Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության  պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման
Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ: Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով», – ասաց Փաշինյանը։–0–