Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Փաշինյանը Գեղամ Վարդանյանին ազատել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից, հրամանն ուժի մեջ կմտնի 2 օրից

29.01.2020, 14:47
Մի քանի օր առաջ վարչապետը որոշում է ստորագրել Արտակ Քամալյանին էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
Փաշինյանը Գեղամ Վարդանյանին ազատել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից, հրամանն ուժի մեջ կմտնի 2 օրից

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի որոշում է ստորագրել Գեղամ Վարդանյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեղամ Վարդանյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից», – նշվում է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ։ 

Վարդանյանն այս պաշտոնին նշանակվել է 2019թ.–ի հունիսի 4–ին, ավելի վաղ զբաղեցրել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարաի տեղակալի պաշտոնը։

Մի քանի օր առաջ վարչապետը որոշում է ստորագրել Արտակ Քամալյանին էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 31–ին։–0–