Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը (ՎԻԴԵՈ)
19.04.2022,
21:43
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ իրենց կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը:
Մասնավորապես, Փաշինյանն ընդգծել է Պուտինի առանցքային դերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում:
«Դրանից հետո ռուս խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում և պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունն ապահովում է անվտանգությունը և թվում է` պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ», - նշել է Փաշինյանն՝ ավելացնելով, որ գլխավոր քաղաքական հարցը տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է:
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ իրենց կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ:
Պուտինն իր հերթին նշել է, որ ուշադրության կենտրոնում են լինելու անվտանգության հարցերը, այդ թվում` կապված Ղարաբաղի հետ:
«Համաձայն եմ Ձեզ հետ, խնդիրները շատ են, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք, եթե ոչ ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր 10 օրը մեկ զրուցում ենք հեռախոսով: Նաև չնայած պանդեմիային, ունենք կանոնավոր հանդիպումներ», - ասել է Պուտինը:-0-