Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

29.09.2020, 21:29
Փաշինյանը զանգել է Պուտինին
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Վլադիմիր Պուտինը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը:

Վլադիմիր Պուտինը լուրջ անհանգստություն է հայտնել ընթացիկ ռազմական գործողությունների կապակցությամբ: Ընդգծվել է հակառակորդ կողմերի կրակը դադարեցնելու և ճգնաժամը թուլացնելու միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:-0-