Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Փաշինյանը չբացառեց, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից

12.03.2024, 13:04
Նրա խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
Փաշինյանը չբացառեց, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ։

«Այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից, առկա անվտանգային մարտահրավերներից ու կայունությունը կառավարելու տրամաբանությունից», – ասաց նա։

Նրա խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել։

«Բայց տեսնում եմ, որ նման հնարավորությունները մեծ չեն։ Այդ պատճառով կարծում եմ` առաջիկայում պետք է գործողություններ անենք այս տրամաբանությամբ. որտեղ մեզ ավելի հարմար է անցկացնել մեր կոմունիկացիաները, վերակառուցենք, որ ՀՀ կոմունիկացիաներն անցնեն դե յուրե ՀՀ տարածքով, որպեսզի խնդիրներ չունենանք», – ասաց վարչապետն՝ ավելացնելով, որ առաջիկայում այցելելու է Տավուշի մարզ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու համար:–0–