Փաշինյանը գաղտնիք բացեց Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հանդիպումից
14.04.2021,
17:24
Փաշինյանը հիշեցրեց, որ 2018 թվականի ամռանը հանդիպել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նա գաղտնիք բացեց իրենց խոսակցությունից
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Եթե պնդում եք, որ բանակցային գործընթացում սխալներ թույլ չեք տվել, ապա ինչո՞ւ է ՀՀ առաջին նախագահը հայտարարել, որ դուք ազգակործան պատուհաս եք: Փաստորեն, նա ամբողջ բանակցային գործընթացին հրաշալի տիրապետում էր և եթե նման հայտարարություն է անում, միգուցե, իսկապես, մտորելու և ինքնախոստովանություն անելու կարիք ունեք: Փաստ է, որ բանակցությունները պատշաճ չեն ընթացել, հանգուցալուծում չեք ապահովել, որի ելքն էլ եղավ պատերազմը: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Փաշինյանն արձագանքեց, որ շատ կարևոր հարց է բարձրաձայնվում:
«Եթե այդպիքի հարց է բարձրացվում, ապա ես ինձ իրավունք կվերապահեմ մի փոքր ավելի շատ փակագծեր բացել։ Առաջին նախագահը ունի Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտնի է 1997 թվականի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածից, բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա, որ 1996 թվականի նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ և այդ շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին», – ասաց վարչապետը։
Փաշինյանը հիշեցրեց, որ 2018 թվականի ամռանը հանդիպել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
Նա գաղտնիք բացեց նրանց խոսակցությունից:
«Ի՞նչ է ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ 2018թ.–ի հուլիսին. մեջբերում՝ «Հողերն արդեն պետք է տաս». մեջբերման ավարտը: Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի այդ օրը ձևակերպված պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել, մնացածն արդեն գնահատման հարց է», – ընդգծեց Փաշինյանը։–0–