Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Փաշինյանը հանձնարարեց հայկական գերատեսչություններին համակարգել աշխատանքը թուրքական կառույցների հետ

07.07.2022, 12:37
Փաշինյանը նշել է, որ հիմա շատ կարևոր է, որպեսզի հայկական գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն
Փաշինյանը հանձնարարեց հայկական գերատեսչություններին համակարգել աշխատանքը թուրքական կառույցների հետ
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գերատեսչություններին համակարգել աշխատանքը թուրքական կառույցների հետ։

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը հիշեցրեց այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության` Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով:

«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումն, ու իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք` հնարավորինս շուտ իրագործելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները», – ասաց նա։–0–