Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Փաշինյանը կոչ արեց դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը

14.11.2024, 14:30
«Մեր զինվորը, իրա ցավը տանեմ, բոլորի դեմ կկռվի, բա ինքը գիտե՞ք՝ ում սերունդնա՝ Տիգրան Մեծի, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի»,- հայտարարեց Փաշինյանը
Փաշինյանը կոչ արեց դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է, ՊՆ-ն առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում, այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում։

Փաշինյանի խոսքով, սակայն, այն, որ ՊՆ-ն 10 խոշորագույն հարկատուներից է, նշանակում է, որ մեր սոցիալ հոգեբանության և մտածողության մեջ որոշակի խնդիրներ կա։

«Ընդհանրապես, որպես մի մարդ, որ բանակի սրբագործման  հայեցակարգի կրող է եղել ու հետո դառնաղի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա 3-րդ Հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է։ Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև այդ սրբագործումը մեզ կուրացնում է ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմը, մեր անկումը ու բանակի անկումը, այն անկումը, որ ունեցել ենք երկար տարիներ»,- ասաց վարչապետն՝ ավելացնելով, որ բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին։

«Մեր զինվորը, իրա ցավը տանեմ, կուչ եկած, սառած՝ կանի ինքը, բոլորի դեմ կկռվի, բա ինքը գիտե՞ք՝ ում սերունդնա՝ Տիգրան Մեծի, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։