Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանը նշանակումներ է արել ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, ԳՇ պետի պաշտոններում

08.06.2020, 16:03
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  մի շարք կարևոր որոշումներ է կատարել
Փաշինյանը նշանակումներ է արել ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, ԳՇ պետի պաշտոններում

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք կարևոր որոշումներ է կատարել։ Այս մասին նա քիչ առաջ գրել է Facebook–յան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝ Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար», – նշել է նա:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը պաշտոնից ազատել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին:–0–