Պաշտպանության փոխնախարար. էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է
11.09.2023,
12:37
Պաշտպանության փոխնախարարը մեկնաբանել է սահմանին հակառակորդի կուտակումների մասին տեղեկությունները
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է, հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է, սակայն մենք, որպես պետություն, պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալցիային, առհասարակ, ռազմական մեծ գործողություններին չհասնի», - ասաց փոխնախարարը:
Մեկնաբանելով հակառակորդի կուտակումների մասին տեղեկությունները՝ Սարգսյանը նշեց, որ ՊՆ-ն հայտնել է կուտակումների մասին տեղեկատվությունը:
«Ավելորդ լարումից խուսափելու համար ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը: Մենք ամեն ինչ հրապարակում ենք», - նշեց փոխնախարարը:
Լրագրողներից մեկի դիտարկմանն այն մասին, որ տեսանյութեր կան, որտեղ երևում է, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն ասաց. «Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երևում է, և հրետնային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: Այդ մասին խոսվել է: Ավելորդ չեմ ցանկանում ևս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետևեք, մենք պարբերաբար որոշակի սրումների կամ ընդհուպ փոքր հրաձգային զենքից կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն տրամադրում ենք»:
Նշենք, որ վերջին շրջանում և Հայաստանի պաշտպանության նախարարությունը, և Արցախի պաշտպանական բանակը հայտնում են, հակառակորդի ռազմական տեխնիկա է կուտակում սահմանին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրերս հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ:-0-