Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+29

Պեսկով․ Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են

19.02.2024, 15:30
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն կշարունակի համառորեն բացատրել, որ ճիշտ է
Պեսկով․ Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ՌԴ–ն կշարունակի համառորեն բացատրել, որ ճիշտ է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

«Իսկապես, մեզ մոտ տրամագծորեն հակառակ տեսակետներ են այն բանի հարցում, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ հակամարտությա հարցում։ Դա գաղտնիք չէ», – ասել է Պեսկովը։

«Այդ պատճառով դա մեր հայ ընկերների լավ հայտնի դիքորոշումն է։ Մենք նրանց հետ այդ հարցում համաձայն չենք և կշարունակենք համառորեն բացատրել, որ ճիշտ եք», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։–0–