Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի կովկասյան այցը

19.03.2024, 15:59
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ կովկասյան պետություններն ունեն նման շփումների «ինքնիշխան իրավունք»
Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի կովկասյան այցը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ Հյուսիսատլանտյան դաշինքի` Կովկասում սեփական ներկայությունն ընդլայնելու փորձերը «տեսանելի են անզեն աչքով», դժվար թե դրանք կայունություն և կանխատեսելիություն ավելացնեն տարածաշրջանի իրավիճակին: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ 

«ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումները՝ ամրապնդելու սեփական ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով: Կա նաև ընկալում, որ ՆԱՏՕ-ի փորձերը՝ ինչ-որ կերպ ընդլայնելու սեփական ազդեցությունն ու ներկայությունը, դժվար թե ի վիճակի են ավելացնել կայունություն Կովկասում և իրավիճակի կանխատեսելիություն» ,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Կովկաս։

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ կովկասյան պետություններն ունեն նման շփումների «ինքնիշխան իրավունք»։ 

«Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք, բայց մենք մտադիր ենք հիմնականում կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք մեր երկիրը ունի տարածաշրջանի երկրների հետ», - հավելել է Պեսկովը։

Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է։ Անցած կիրակի նա եղել է Ադրբեջանում, իսկ երկուշաբթի՝ Վրաստան։ -0-