Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Պետդեպ․ ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության

27.03.2024, 10:57
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
Պետդեպ․ ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ մեր նպատակները կայանում են նրանում, որպեսզի կողմերին ներգրավենք և խրախուսենք՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու, ինչպես նաև տևական ու կայուն խաղաղության պայմանագրի հասնելու աշխատանքներում»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարցեր են ներառված ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման օրակարգում, և դիտարկվու՞մ է արդյոք քաղաքական, տնտեսական կամ անվտանգային բնույթի որևէ աջակցություն Հայաստանին։

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Գրիգորյանն ասել էր, որ միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը։–0–