Փոխվարչապետ․ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո, հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողներին։
«Կարևորագույն սկզբունքներն են անվտանգությունը, սոցիալ–կենցաղային և իրավական հարցերը։ Մինչև վերջնական որոշում չլինի այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում սահմանազատման մեկնարկի, բանակցություններ սկսելու մասին չենք կարող», – ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի։
«Բազմաթիվ հարցեր քննարկվում են, բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ ընկալումները նույնատիպ են, բայց կան հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս չկա», – ասաց փոխվարչապետը։