Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Պուտին. ՌԴ–ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը

13.10.2023, 14:30
Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը նույնպես համաձայն է Մոսկվայում, անհրաժեշտության դեպքում, ցանկացած ձևաչափով բանակցություններ կազմակերպելուն
Պուտին. ՌԴ–ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ՌԴ–ն կարող է բանակցութուններն ընդունել Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։

«Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է (Հայաստանի և Ադրբեջանի միջև, խմբ.) ս երկարամյա հակամարտությանը վերջնականապես վերջակետ դնելու համար։ Ռուսական կողմը, անխոս, պատրաստ է մեր գործընկերներին հնարավորինս աջակցել այս հարցում։»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով, ռուսական կողմը նույնպես համաձայն է Մոսկվայում, անհրաժեշտության դեպքում, ցանկացած ձևաչափով բանակցություններ կազմակերպելուն։

Խոսքը նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և փորձագետների միջև բանակցությունների մասին է։

«Իհարկե, մենք կնպաստենք, որպեսզի այս բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրի ձեռք բերմամբ, որը կստորագրվի այս երկրների ղեկավարների կողմից։ Կրկնում եմ՝ ընտրությունը միշտ մնում է համապատասխան երկրին։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ պայմաններ ստեղծել այս աշխատանքի համար»,- հավելել է նա։

Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին երեք տարիների ընթացքում ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը կանխելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

«Այս ամբողջ ընթացքում եռակողմ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափում տարվել է քրտնաջան աշխատանք՝ ուղղված երկու մայրաքաղաքների՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է ՌԴ նախագահը։

Բացի այդ, ըստ նրա, ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը իրենց լիազորությունների շրջանակում։-0-