Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Պուտինն Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցվող միջադեպերին (ՎԻԴԵՈ)

26.11.2021, 17:51
Սոչիում այսօր անցկացվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ բանակցությունները, որոնք նվիրված են 2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունների մեկամյակին.ՎԻԴԵՈ
Պուտինն Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցվող միջադեպերին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ կարգավորման հարցին՝ նշելով խնդիրների առկայությունը։

Պուտինն ասել է, որ ԼՂ հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում, ակտիվորեն աշխատում է Հրադադարի պահպանման վերահսկողության ռուս–թուրքական կենտրոնը։

«Ցավոք սրտի, կան խնդիրներ, կան միջադեպեր, ցավոք, մինչ օրս առանց զոհերի չի լինում: Բայց մենք դրա համար էլ հավաքվել ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ է արվել, և ինչ պետք է անել, որպեսզի ոչ միայն նման բան չլինի, այլ հակառակը ՝ պայմաններ ստեղծվեն իրավիճակը հանդարտեցնելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար, որը թույլ կտա մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին ՝ զարգանալ», - ասաց նա։

Սոչիում այսօր անցկացվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ բանակցությունները, որոնք նվիրված են 2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունների մեկամյակին։–0–