Рейтинг@Mail.ru
USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Պուտինը վստահ է, որ Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի։

17.05.2021, 23:16
Պուտինը հայտարարել է, որ հիմա գործուն ջանքեր են գործադրվում` լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար
Պուտինը վստահ է, որ Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի։

Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Նախագահը վստահ է, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի, և հիմա գործուն ջանքեր են գործադրվում` լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովի խոսքով, Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի և Արցախի հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով։

«Դուք գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտական կապի մեջ են, մենք նաև մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ», – ասել է Պեսկովը։–0–