Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՔԿ, ՀՀ վարչապետը կհարցաքննվի 44-օրյա պատերազմի հետևանքների մասին քրեական գործի շրջանակում

18.05.2022, 16:26
Փաշինյանը հարցաքննվելու է
ՔԿ, ՀՀ վարչապետը կհարցաքննվի 44-օրյա պատերազմի հետևանքների մասին քրեական գործի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի 44-օրյա պատերազմի հետևանքների պատճառների մասին քրեական գործի շրջանակում: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը զոհված զինծառայողների հարազատներին, ովքեր հավաքվել էին ՔԿ  զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

«Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը, քննչական գործի շրջանակում փաստաբաններն ու իրավաբանները լավ իրազեկված են. կա դատախազի կողմից տրված հրահանգ, որի պահանջները կկատարվեն», - ասաց Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ Փաշինյանը հարցաքննվելու է, իսկ ժամկետները կհստակեցվեն:-0-