Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Քաղաքագետը բացառել է Ղարաբաղում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը

26.09.2023, 15:44
Որևէ նման հնարավորություն գոյություն չունի, հայտարարեց Կվկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ԼՂ–ում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
Քաղաքագետը բացառել է Ղարաբաղում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Որևէ նման հնարավորություն գոյություն չունի, հայտարարեց Կվկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ԼՂ–ում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը։

Նրա խոսքով, իմաստ չկա հուսալու ՄԱԿ–ի ինչ–որ հերթական բանաձևի վրա։ Քաղաքագետը հիշեցրել է ՄԱԿ–ի 1993թ.–ի բանաձևի մասին, որը միշտ վկայակոչում էր Ադրբեջանը և որին ուշադրություն չէին դարձնում Հայաստանում։

«Ու՞ր կգան այդ դիտորդները, ի՞նչ ձևով, ինչպե՞ս նրանց կթողնի Ադրբեջանը; Դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի թույլտվությունը։ Եվ դա նրանց ինչի՞ համար է հարկավոր։ Այդ ամենն անլուրջ է», – ասաց Իսկանդարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՄԱԿ–ի մանդատ ունեցող խաղաղապահները կկարողանան ապահովել կայունություն և անվտանգություն Ղարաբաղում։–0–