Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Քոչարյանն ընտրություններին կգլխավորի «Վեածնվող Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների դաշինքը

06.05.2021, 17:07
/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վեածնվող Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների նախընտրական դաշինքը
Քոչարյանն ընտրություններին կգլխավորի «Վեածնվող Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների դաշինքը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վեածնվող Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների նախընտրական դաշինքը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության Facebook–յան էջում։ 

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ Յեղափոխական Դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը», – հայտարարել են կուսակցությունից։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, կուսակցություն ստեղծելու որոշումը վաղուց էր հասունացել, սակայն ընտրությունների օրվա հայտարարումից հետո գործընթացն արագացվեց։ Կուսակցության առաջին նիստը կայացել է 2021թ.–ի մարտի 20–ին։–0–