Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ Լաչինի միջանցքի հարցն առաջիկայում կկարգավորվի

18.01.2023, 15:56
Նա նշել է, որ երկու կողմից շատ մեղադրանքներ են հնչում
ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ Լաչինի միջանցքի հարցն առաջիկայում կկարգավորվի
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված հարցն առաջիկայում կկարգավորվի։

«Երեկ խոսում էի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Լաչինի միջանցքը, երեք երկրների առաջնորդների կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պետք է ազատ լինի երկու ուղղությամբ բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների երթևեկության համար», – ասել է նա ասուլիսի ժամանակ։

Ինչպես նշել է Լավրովը, այնտեղ առանձին նշված է, որ այդ երթուղով չպետք է անցնի ոչ մի ռազմական բեռ։

«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, որ հայկական կողմն այդ միջանցքով ականներ է մատակարարել, հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են այդ տվյալները։ Հետո այդ ականներն օգտագործվել են ադրբեջանական դիրքերի մոտակայքում գտնվող տարածքներն ականապատելու համար` խախտելով եռակողմ պայմանավորվածությունները», – ասել է նախարարը։

Նա նշել է, որ երկու կողմից շատ մեղադրանքներ են հնչում։

«Մենք առաջարկեցինք շատ պարզ բան` զորակազմը, որը Ռուսաստանն ուղարկել է այնտեղ, ունի այդ երթուղին վերահսկելու լիազորություններ, այն ունի յուրաքանչյուր տրանսպորտային միջոց ստուգելու հնարավորություն։ Երեկ կամ երեկ չէ առաջին օրը տեղի են ունեցել հանդիպումներ Ադրբեջանի ներկայացուցիչների և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև` ռուսական զորակազմի հրամանատարի մասնակցությամբ։ Կարծում եմ` այդ հարցն առաջիկայում կկարգավորվի», – ասել է Լավրովը։–0–