ՌԴ ՊՆ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին ամբողջ ծավալով պահպանել Արցախում կրակի դադարեցման համաձայնագիրը
14.10.2020,
11:57
ՌԴ ՊՆ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին ամբողջ ծավալով պահպանել Արցախում կրակի դադարեցման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանին և Զաքիր Հասանովին ամբողջ ծավալով կատարել Արցախում կրակի դադարեցման համաձայնագրի պարտավորությունները, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՌԴ ՊՆ–ին։
ՌԴ ՊՆ–ի տվյալներով, Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել երկու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։
«Բանակցությունների ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կոչ է արել իր գործընկերներին ամբողջ ծավալով կատարել Մոսկվայում հոկտեմբերի 10–ին ձեռք բերված համաձայնություններով ստանձնած պարտավորությունները», – նշել են ՌԴ ՊՆ–ից։–0–