ՌԴ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ
28.09.2020,
16:02
ՌԴ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրացումը հատկապես վտանգավոր է։
Կողմերը 2016թ.–ից հետո առաջին անգամ սկսել են կիրառել ծանր սպառազինություն, լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներսում առկա համագործակցությունը կօգնի կարգավորել հակամարտությունը, որը հաջողությամբ զարգանում է, հաղորդում է Ինտերֆաքսը։
«Կոչ ենք անում բոլոր դերակատարներին` արտաքին և ներքին, դրսևորել առավելագույն զսպվածություն, այդ թվում` հռետորաբանության առումով», – ասել է Ռուդենկոն։
«Հիմա կարևոր է լինել մաքսիմալ կարգապահ, զգույշ, որպեսզի հնարավոր լինի անհապաղ հասնել հրադադարի ու կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ»,– նշել է Ռուդենկոն։
Դիվանագետի խոսքով, ԱՄՆ պետքարտուղարությունը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին «ասել է մոտավորապես նույնը, ինչ հիմնական բոլոր դերակատարները»։
Նրա խոսքով, Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ–ի հետ այս իրավիճակի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 59 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–