Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

ՌԴ–ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում. վարչապետ

22.04.2022, 15:55
Նա նշել է, որ արձանագրվել են Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումների նույնականացումը
ՌԴ–ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է ՌԴ կատարած պաշտոնական այցին։

Նա նշել է, որ իր այցը եղել է շատ արդյունավետ:

«Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում` արձանագրվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մոտեցումների նույնականացումը: Տվյալ հարցում կարող ենք արձանագրել գործնականում մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը: Եվ այս ֆոնին կրկին ուզում եմ վերահաստատել` Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը օր առաջ մեկնարկել արևելքը արևմուտքին կապող երկաթուղագծի և ավտոճանապարհների շինարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքով»,- նշեց Փաշինյանը` հույս հայտնելով, որ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ առաջիկայում կկարողանա անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել գործընթացը մեկնարկելու համար:–0–