Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննում է Շուշիի շրջանում տեղի ունեցած միջադեպը

11.08.2021, 17:37
ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում Շուշիի շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննում է Շուշիի շրջանում տեղի ունեցած միջադեպը
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում Շուշիի շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ինչպես հայտնել էր Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում։ Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:Հայկական կողմը կորուստներ չունի:

«Ռուս խաղաղապահների ջանքերով հրաձգությունը դադարեցվել է: Տուժածներ չկան: Այս փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ իրականացնում է քննություն»,- նշվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվական ամփոփագրում՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության մասին:-0-