Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ռազմական դրության մասին որոշումը լրացվել է. ի՞նչ փոփոխություններ են կատարվել

09.10.2020, 01:00
Ռազմական դրության մասին որոշումը լրացվել է. ի՞նչ փոփոխություններ են կատարվել
Ռազմական դրության մասին որոշումը լրացվել է. ի՞նչ փոփոխություններ են կատարվել
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռազմական դրության մասին որոշումը լրացվել է։

Ինչպես նշվում է Հայկական միասնական տեղեկատվական հաթակի Facebook–յան էջում, արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը։

Սույն կետերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք», – նշվում է հաղորդագրության մեջ:

Որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։–0–