Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդության որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին

05.11.2019, 16:36
Սեպտեմբերի 20–ին Աննա Դանիբեկյանը մերժեց փաստաբանների ներկայացրած միջնորդությունը կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդության որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։

Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին։

Սեպտեմբերի 20–ին Աննա Դանիբեկյանը մերժեց փաստաբանների ներկայացրած միջնորդությունը կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի այդ որոշումը որակեց քաղաքական, ոչ թե իրավական` ընդգծելով, որ միջնորդության մերժումը թելադրված է գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից։–0–