Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

ՍԴ–ն հուլիսի 9–ին կքննի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումները

06.07.2021, 13:30
Սահմանադրական դատարանը որոշել է միավորել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, ինչպես նաև «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դրանք վերաբերում են նույն վեճին
ՍԴ–ն հուլիսի 9–ին կքննի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումները
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 9–ին կքննի չորս քաղաքական ուժերի դիմումները, որոնք վիճարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին նշվում է ՍԴ–ի կայքում։

Սահմանադրական դատարանը որոշել է միավորել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, ինչպես նաև «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դրանք վերաբերում են նույն վեճին։ Բոլոր դիմումները քննվելու են դատարանի նույն նիստում։

Միավորված գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։–0–